Premium Only Content
Աճող սպառնալիք մարդկության համար
❗ Կլիման շարունակում է կործանարար հարվածներ հասցնել տարբեր երկրներին։
ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2023
🔸 Խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել Գերմանիայի հարավում գտնվող Բավարիային։
🔸 Իտալիայի հյուսիսում մոլեգնել է «Պոպպեա» ցիկլոնը։
🔸 Ջենովայում՝ Լիգուրիայի շրջանում, 24 ժամվա ընթացքում տեղացել են մոտ 200 միլիմետր տեղումներ, ընդ որում քամու պոռթկումները հասել են 180 կմ/ժ արագության:
🔸 Փոթորիկը ծածկել է Բալեարյան կղզիները։
🔸 Փոթորիկը անձրևներ բերեց Ֆրանսիա: Սավոյայի դեպարտամենտում հսկայական սողանք է տեղի ունեցել ։
ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2023
🔹 Հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների Տաջիկստանի հսկայական տարածքներում, ինչը հանգեցրել է ավելի քան 10 մարդու մահվան:
🔹 Չինաստանում ջրհեղեղներից տուժել են Հուբեյ նահանգի Յիչանի բնակիչները։
🔹 Նեվադո դել Ռուիս հրաբխի վրա գրանցվել է նրա ակտիվության աճ և նկատվել է մոխրի հերթական արտանետումը։
🔹 Վրաստանում տեղի է ունեցել միջնադարյան լեռան լանջի փլուզում վանքի վրա։
ՕԳՈՍՏՈՍԻ 28, 2023
🔺 «Ռեա» ուժեղ փոթորիկը պատուհասել Է Կորսիկան և հանգեցրել 1 մարդու մահվան։
🔺 Խորվաթիայում փոթորկոտ քամի եւ տորնադո է մոլեգնել Իստրիայի շրջանում։
🔺 Իտալիայում փոթորկի և ջրհեղեղի ազդեցության տակ են հայտնվել երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններ։
🔺 Ավստրիայում ջրհեղեղները տևել են ևս մի քանի օր:
🔺 Հունաստանում այս ամառ շարունակվող անտառային հրդեհները Եվրոպայում ամենամահաբերն են ճանաչվել։
🔺 Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
🔺 «Իդալիա» արևադարձային փոթորիկն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 200 հազար օգտատիրոջ և ջրհեղեղներ է առաջացրել Կուբայի արևմուտքում:
🔺 Արևմտյան Վիրջինիայի մի քանի շրջաններում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն Է հայտարարվել։
ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2023
🔹 Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասում ջրհեղեղների նոր ալիք է տեղի ունեցել։ Սաստիկ ջրհեղեղը հանգեցրել է քսանմեկ բնակավայրի մեկուսացման և ավելի քան 1000 բնակիչների տարհանման։
🔹 Կրասնոդարի երկրամասում, Գելենջիկում անտառային հրդեհներ են բռնկվել շուրջ 120 հա մակերեսով:
🔹 Ուժեղ կարկուտով քամին հարվածել է Լեհաստանի և Գերմանիայի որոշ շրջաններին։
🔹 Շվեյցարիայի Ցերմատ լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել, չնայած դրանից մի քանի օր առաջ այստեղ անոմալ շոգ էր։
🔹 Թուրքիայի Էրզինջան քաղաքում բնակիչները ստիպված են եղել փրկվել սելավներից ։
ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2023
🔻 Տեղ-տեղ հեղեղվել է Ռումինիան, տորնադոն և փոթորկոտ քամին պոկել են տանիքները և ծառեր տապալել։
🔻 «Իդալիա» փոթորիկը դուրս է եկել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափեր։ Դրանից հետո տուժել են Ջորջիան և Հարավային Կարոլինան։ Քամու ուժգնությունը հասել է 215 կմ/ժ արագության։
🔻 Ավելի վաղ մի քանի օր շարունակ Ֆիլիպինների ափերի մոտ մոլեգնում էր «Գյորինգ» («Սաոլա») թայֆունը։ Օգոստոսի 30-ի տվյալներով՝ թայֆունի ազդեցության հետևանքով տուժել է մոտ 200 000 մարդ Լուսոնի և Վիսայան կղզիների յոթ շրջաններում:
ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2023
🔸 Այն բանից հետո, երբ «Գյորինգ» թայֆունը հանդարտվել է, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հորդառատ անձրևներ են տեղացել։
🔸 Մեքսիկայում՝ Գվադալախարա քաղաքում, որոշ շրջաններ այնքան են հեղեղվել, որ ջուրը գրեթե հասել է մարդատար ավտոմեքենաների տանիքներին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2023
🔹 Տեղական չափանիշներով տեղումների զգալի քանակ է տեղացել Քալիֆորնիա նահանգի հարավում գտնվող Կոաչելլա հովտում։
🔹 Հարավային Նևադայում ինտենսիվ տեղումները հանգեցրել են Լաս Վեգասում հանկարծակի ջրհեղեղների: Ավելի քան 6 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։
🔹 Պարագվայի տարածքի վրայով փոթորկային ցիկլոն է անցել։ Մի քանի դեպարտամենտներում այն ուղեկցվել է կարկուտով և վնասել բնակելի տները, ինչպես նաև կասավայի և այլ մշակաբույսերի տնկարկները:
🔹 Ինդոնեզիայում Սումբինգ հրաբխի լանջերին հրդեհ է բռնկվել։ Լեռ բարձրանացող բազմաթիվ զբոսաշրջիկների ստիպված շտապ տարհանել են։
🔹 Ուշ երեկոյան Հոնկոնգի ափամերձ ջրեր Է մտել «Սաոլա» թայֆունը։ Տեղական աստղադիտարանը հայտնել Է ժամում 195 կիլոմետր առավելագույն տեւական արագությամբ քամիների եւ ռեկորդային փոթորկի ալիքի մասին, որը գրեթե 4 մետրով գերազանցել է նորման:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 2023
💠 «Սաոլան» հասավ Հարավային Չինաստան։ Ֆուցզյան նահանգի Չժանչժոու քաղաքում սաստիկ հեղեղումների պատճառով տուժել են բազմաթիվ բնակիչներ, որոնք հայտնվել են առանց կապի և սննդի միջոցների:
Այս թայֆունը օիդերեվութաբանների կողմից արդեն ճանաչվել է որպես ամենադաժանը վերջին 70 տարվա ընթացքում։
💠 Նույն օրը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգը ծածկվեց հզոր ավազամրրիկով։ Չնայած նախազգուշացումներին՝ տարերքը շատ ամերիկացիների անակնկալի է բերել։
Որոշ մարդիկ դեռեվս կարծում են, որ մոլորակի վրա տեղի ունեցող բոլոր աղետները տեխնածին գործընթացներ են, կամ ամեն ինչի պատճառը մարդկային գործոնն է:
Եթե ձեզ հետաքրքրում են այս տեսությունները հերքող փաստերը, ինչպես նաեվ աճող կլիմայական ճգնաժամի իրական պատճառները, գրեք այդ մասին մեկնաբանություններում:
👉 Ցիկլայնություն
https://youtu.be/CSZNu1pUOhA
👉 Կլիմա։ Հարմարվե՞լ, թե շտապ վերակենդանացնել:
https://youtu.be/c-_lehBW-OY
«Արարող հասարակություն» նախագծի պաշտոնական ալիքը․
🌎 https://www.youtube.com/@creativesociety_official
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին և տեղյակ եղեք ընթացիկ իրադարձություններին:
▶️ https://t.me/+9Be_ZwmOftE0NTJi
📧 E-mail: [email protected]
#Ռուսաստան
#Վրաստան
# Թուրքիա
#ԱՄՆ
# Լուսին
#Նորություններ
-
1:04:56
BooniesHQ
9 hours ago $7.64 earnedBiker Gets SLAMMED | The Skateboard Podcast Ep. 4
50.6K2 -
2:29:21
FreshandFit
12 hours agoLarry Wheels Slaps Deen Over His Wife Reaction
48.6K6 -
2:54:45
TimcastIRL
6 hours agoArmed Man CHARGES Capitol With SHOTGUN, CIVIL WAR FEVER | Timcast IRL #1451 w/ Rep Riley Moore
331K79 -
2:46:10
Laura Loomer
6 hours agoEP172: Muslims Declare WAR On Dogs In NYC
44.9K41 -
46:09
Mark Levin Show
11 hours agoTHE CASE FOR AMERICA
164K142 -
1:18:27
Flyover Conservatives
11 hours agoPeter Schweizer: 2 Nations That are the Biggest Threat to the United States… One will SHOCK You! | FOC Show
43.3K11 -
2:59:13
Barry Cunningham
6 hours agoTUESDAY NIGHT LIVE! AOC & Mamdani Are Out Of Their Minds! They After Your Money AND Your Dogs!
102K54 -
1:22:43
Sarah Westall
11 hours agoThey’re Hiding More: Epstein Is the Tip of the Iceberg | Seth Holehouse
40.8K15 -
1:16:08
Isabella Moody
1 day agoLIVE: Clavicular Calls Brett Cooper's Husband A CUCK After She FLIRTS WITH HIM!
74.8K21 -
51:14
Connor Tomlinson
10 hours agoReform UK vs. Restore Britain: The Choice Has Never Been Clearer
13.2K9