Premium Only Content
Կլիմայական ճգնաժամը սպառնում է ամբողջ աշխարհին: Երկրաշարժ Մարոկկոյում։
Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության (C3S) տվյալներով՝ 2023 թվականի ամառն ամենաշոգն էր գրանցումների պատմության մեջ՝ զգալիորեն տարբերվելով նախորդ տարիների ցուցանիշներից։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-7-Ը
🌀 ԲՐԱԶԻԼԻԱ: Բրազիլիայի տարածքում արտաարևադարձային ցիկլոնի արդյունքում հարավային նահանգներում սկսվել են հորդառատ անձրևներ կարկուտով, ջրհեղեղներով և սողանքներով: Այս բնական իրադարձությունը դասվել է երկրի ամենամահաբեր աղետների շարքում: Պաշտոնական տեղեկագրի համաձայն ՝ զոհվել է 42 մարդ, 25-ը համարվում են անհետ կորած։
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին մանրամասները դիտեք մեր նոր ռեպորտաժում:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-4-Ը
🌀 ԻՍՊԱՆԻԱ: «Դանա» փոթորկի համակարգը հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ է բերել Իսպանիայի մեծ մասում: Հսկայական ջրհեղեղները վնասել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, բնակելի տները և գյուղատնտեսական հողերի հսկայական տարածքները:
Հաղորդվում Է զոհերի և անհետ կորածների մասին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2023
🌊 ԹՈՒՐՔԻԱ. Միանգամից երկու տարերքով՝ կրակով և ջրով, փորձություն է անցել Թուրքիան։
Հորդառատ անձրևները խաթարել են կյանքը երկրի շատ նահանգներում։ Սևծովյան տարածաշրջանում լայնածավալ ջրհեղեղներ են տեղի ունեցլ։ Մռնչացող հոսքերը բառացիորեն շրջում էին մեքենաները հեղեղված ճանապարհներին:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2023
🔥 ԹՈՒՐՔԻԱ: Ստամբուլի նահանգի անտառային գոտում արագ աճող հրդեհ է բռնկվել: Կրակը սպառնացել է բնակելի շինություններին։ Տեղի բնակիչներն օգնել են հրշեջներին կրակը մարել։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը
🌊 ԹՈՒՐՔԻԱ: Ջրհեղեղներն ընդգրկել են Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ ՍՏԱՄԲՈՒԼԸ: Հեղեղվել են գրեթե երկու հազար տներ, խանութներ և վարչական շենքեր։
Վատ եղանակի զոհ է դարձել 2 մարդ, ավելի քան 30-ը հոսպիտալացվել են։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-7-Ը
💦 ՀՈՒՆԱՍՏԱՆ: Էգեյան ծովի կողմից «Դանիել» փոթորկային ցիկլոն է սկսվել։ Ուժեղ ամպրոպներով տեղատարափները մի քանի օր չեն դադարել:
Տեղեկություններ են ստացվել զոհվածների և անհետ կորածների մասին։ Փոթորկի պատճառած վնասները դեռ պետք է հաշվարկվեն:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-4-Ը
🌀 ԹԱՅՎԱՆ «Հայքույ» թայֆունը հարվածել է Թայվանի արևելքում գտնվող Թայդուն շրջանին։ Քամին, որի պոռթկումները տեղ-տեղ հասնում էին 195 կմ/ժ-ի, հեշտությամբ թափում էր ծառերն ու մետաղական կոնստրուկցիաները։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը
🌀 ՉԻՆԱՍՏԱՆ: Մեկ օր անց «Հայքույ» թայֆունը չափազանց հորդառատ անձրևներ է բերել Չինաստանի Ֆուցզյան նահանգի շատ քաղաքներ: Տարերքը մարդկանց մահվան և ավելի քան 114 000 մարդու տարհանման պատճառ է դարձել:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-8-Ը
🌀HONG KONG: «Հայկույ» թայֆունի հետևանքով առաջացած ինտենսիվ տեղումները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների հարևան Հոնկոնգում:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 2023
💠 ՎՐԱՍՏԱՆ։ Կախեթիում կարկտաբեր փոթորիկը՝ բռունցքի չափի կարկուտով և հորդառատ քամով վնաս են հասցրել խաղողի այգիներին և գյուղատնտեսական հողերին: Վնասվել են տների տանիքներ, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման հենասյուներ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2023
🆘 ՄԱՐՈԿԿՈ։ 6.8 մագնիտուդով հազվագյուտ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում, այլ տվյալներով՝ 7:
Ստորգետնյա ցնցումը հարվածել է Երկրի կենտրոնին։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշի հայտնի զբոսաշրջային և տնտեսական կենտրոնից ոչ հեռու։
Սա այստեղ ամենաուժեղ երկրաշարժն է առնվազն վերջին 120 տարվա ընթացքում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ Մարաքեշում և հարակից շրջաններում տուժել է ավելի քան 300,000 մարդ։
Ինչպես տեսնում ենք, շատ երկրներ արդեն բախվում են կլիմայի փոփոխության գլոբալ հետևանքների հետ:
🔹Բայց ինչու՞ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը, մինչ այժմ չեն նախաձեռնել կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար միասնական համաշխարհային գիտական կենտրոնի ստեղծումը:
🔹 Ինչու՞ մինչ այժմ չկա գլոբալ փրկարար ծառայություն և չի մշակվել արդյունավետ տնտեսական մոդել՝ կլիմայական աղետներից բոլոր տուժածներին ժամանակին օգնություն ցուցաբերելու համար:
Կլիմայի հետ կապված իրավիճակը սրվում է, և այս խնդրի լուծման միակ բանալին ամբողջ աշխարհի լավագույն գիտնականների անհապաղ համագործակցությունն է:
Եվ արագ արձագանքումը և ջանքերի համակարգումը կարող են փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր, որոնք կլիմայական Ցերբերոսը խլում է ամեն օր:
👉 Ցիկլայնություն
https://youtu.be/CSZNu1pUOhA
👉 Կլիմա։ Հարմարվե՞լ, թե շտապ վերակենդանացնել:
https://youtu.be/c-_lehBW-OY
«Արարող հասարակություն» նախագծի պաշտոնական ալիքը․
🌎 https://www.youtube.com/@creativesociety_official
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին և տեղյակ եղեք ընթացիկ իրադարձություններին:
▶️ https://t.me/+9Be_ZwmOftE0NTJi
📧 E-mail: [email protected]
# Մարոկկո
#Ալժիր
# Բուլղարիա
# Թուրքիա
#Պորտուգալիա
#Նորություններ
# Կլիմայական ճգնաժամ
-
LIVE
Adam Does Movies
2 hours agoThe Best & Most Overrated Christmas Movies - LIVE!
105 watching -
LIVE
BubbaSZN
6 hours ago🔴 LIVE - SLAYING ZOMBIES W/ CATDOG UNTIL MY BDAY AT 12AM!
80 watching -
LIVE
SlingerGames
2 hours agoRumble Spartans, ASSEMBLE! | Push for 400 Followers
35 watching -
5:22:07
xXFadedAngelXx
5 hours agoSPARTAN NIGHT! Featuring the Communiy! Thanks @OhHiMark! & @Phyxicx! for the invite
157 -
LIVE
AdmiralSmoothrod
5 hours agohalo MCC - Multiplayer Rumble No. 21 - its gonna get sticky
36 watching -
LIVE
BlackDiamondGunsandGear
2 hours agoNEW Glock Gen6 / Still Hate them / After Hours Armory
28 watching -
8:49
Hollywood Exposed
3 hours agoBill Maher Explodes After Killer Mike Refuses Any Accountability On Air
401 -
LIVE
DLDAfterDark
3 hours agoThe Average Gunfighter - Gen 6 Glocks - The After Hours Armory
57 watching -
12:31
Robbi On The Record
2 days ago $6.33 earnedWhy Nothing Feels Real Anymore | The Science, Culture, and Spiritual War Behind the Fog
60.4K31 -
25:21
Stephen Gardner
6 hours agoWait Until You Hear This UNEXPECTED Trump Story!
20.9K65