Premium Only Content
Փոթորիկներ, երկրաշարժեր եւ հրաբխային ժայթքումներ | Բնական աղետների շաբաթը դեկտեմբերի 4-ից 10-ը
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցած շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 4-ից 10-ը, տեղի ունեցած կլիմայական աղետների ակնարկը։
Իսկ հաջորդ համարներում մենք կամփոփենք 2024 թվականի արդյունքները եւ ձեզ հետ կկիսվենք մասնագետների եզրակացություններով եւ մեր դիտարկումներով, թե ինչպես է փոխվել իրավիճակը մոլորակի կլիմայի հետ ընդամենը 12 ամսում։
Դեկտեմբերի 6-ից ի վեր հզոր Դարրաղ փոթորիկը մոլեգնել է Եվրոպայի մի քանի երկրներում։ Աղետը խլել է երեք մարդու կյանք։
Մեծ Բրիտանիայում շուրջ 3 միլիոն մարդ իր հեռախոսներով ջրհեղեղի վտանգի մասին Արտակարգ նախազգուշացումներ է ստացել: Սա երկրում Ազդարարման համակարգի ամենալայն կիրառումն է եղել։ Փոթորիկը ուղեկցվել է անձրեւներով եւ հզոր քամիներով, որոնց արագությունը տեղ-տեղ հասել է 150 կմ/ժ-ի։
Իռլանդիայում հզոր քամիները լայնածավալ վնաս են հասցրել էլեկտրացանցերին՝ առանց հոսանքի թողնելով գրեթե 450 000 մարդու: Ավերածությունն այնքան լուրջ է եղել, որ պահանջվել է Ֆրանսիայից ժամանած տեխնիկական մասնագետների օգնությունը։
Փոթորիկը նաեւ առաջացրել է ինտերնետի, բջջային կապի եւ հեռուստատեսային հեռարձակման համար լայնածավալ խափանումներ ամբողջ երկրում:
Ֆրանսիայում Դարրաղը խաթարել է գնացքների երթեւեկությունը երկրի ամբողջ հյուսիսարեւմտյան ափի երկայնքով, հատկապես Նորմանդիայի շրջանում:
Փոթորիկը ձյան տեղումներ է բերել նաեւ Պիրենեյներ, որտեղ տեղացել է մինչեւ 40 սմ ձյուն։ Ճանապարհներին դժվարին պայմանների պատճառով փակվել են լեռնանցքները։
Իսպանիայում ձյունը լուրջ խնդիրներ է առաջացրել 70 ճանապարհների, այդ թվում՝ 4 կարեւոր ավտոճանապարհների երթեւեկության համար։ Լեռներում սկսվել են փրկարարական աշխատանքներ, որոնց ընթացքում ձյան գերությունից ազատվել է 7 մարդ։ Փոթորիկը գրեթե ողջ երկրում ուղեկցվել է կտրուկ սառեցմամբ։
Դեկտեմբերի 8-ին հորդառատ անձրեւները, ձյան տեղումները եւ քամին խաթարել են բնականոն կյանքը Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում։ Ապենինյան լեռներում տեղացել է մինչեւ 70 սմ ձյուն։ Ծառերն ընկել են նրա ծանրության տակ՝ վնասելով էլեկտրահաղորդման գծերը։
Տարածաշրջանում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։
Դեկտեմբերի 6-ին Կամպի Ֆլեգրեյ սուպերհրաբխի տարածքում երկրաշարժերի պարս է տեղի ունեցել։
11 ժամվա ընթացքում փորձագետները գրանցել են 26 սեյսմիկ իրադարձություն՝ մինչեւ 3,4 մագնիտուդով։
Սուպերհրաբխի տարածքում սեյսմիկ ակտիվությունը ցույց է տալիս էքսպոնենցիալ աճ, ընդ որում երկրաշարժերի թիվը հասնում է գագաթնակետին 2024 թվականին:
Դեկտեմբերի 9-ին հզոր պայթուցիկ ժայթքում է տեղի ունեցել Ֆիլիպինների Կանլաոն հրաբխի մոտ։ Մոխրի սյունը բարձրացել է 6,7 կմ բարձրության վրա։ Ակտիվության գոտում գրանցվել է նաեւ ծայրահեղ վտանգավոր երեւույթ՝ տաք գազի, մոխրի եւ ապարների բեկորների կործանարար հոսքեր, որոնք կոչվում են «պիրոկլաստիկ խտության հոսանքներ»։
Դեկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը մինչեւ 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել։
Այս ժայթքումը հրաբխի վերջին տարիներին գրանցված ամենահզորներից մեկն էր:
Դեկտեմբերի 7-ին արբանյակները Տոնգայում գրանցել են Home Reef ստորջրյա հրաբխի նոր ժայթքումը: Ժայթքումից առաջացել է ավելի քան 8 կմ երկարությամբ մոխրի սյուն:
Հավայան կղզիներում անցած շաբաթվա ընթացքում մոտ 400 երկրաշարժ է տեղի ունեցել Կիլաուեա հրաբխի տակ եւ վերին Արեւելյան Ռիֆտ գոտում, ինչը երկու անգամ ավելի շատ է, քան նախորդ շաբաթ:
Դեկտեմբերի 5-ին Կալիֆոռնիայում 10 կմ խորության վրա տեղի է ունեցել 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիա քաղաքից ոչ հեռու: Հումբոլդտ շրջանը մնացել է առանց էլեկտրականության:
Մի շարք զգալի երկրաշարժեր են տեղի ունեցել Ալյասկայում: 6,3 մագնիտուդով առաջին ցնցումը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Խաղաղ օվկիանոսում՝ Ալեուտյան կղզիների Ադակ քաղաքից107 կմ հեռավորության վրա: Սակայն, կեսօրից հետո, ժամը 3-ին, եւս 6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել միմյանցից 20 րոպեի միջակայքում:
Դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի Կուրիլյան կղզիների մոտ 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Օջախը գտնվել է ավելի քան 290 կիլոմետր խորության վրա։
Աշխարհը փոխվում է, եւ մենք դա ավելի սուր ենք զգում։ Բնական աղետները դառնում են էլ ավելի շատ մարդկանց առօրյա կյանքի մի մասը: Եվ դատելով կատակլիզմների առաջընթացից՝ ոչ մի պատճառ չկա ենթադրելու, որ դրանք ինքնուրույն կդադարեն: Շատերը հասկանում են, թե ինչ փորձանքի շեմին ենք մենք կանգնած, բայց ելք չտեսնելով ստեղծված իրավիճակից՝ ընկնում են հուսահատության մեջ եւ հանձնվում:
-
17:59
Nikko Ortiz
1 day agoKaren Learns A Lesson...
27.7K14 -
2:17:09
Side Scrollers Podcast
17 hours agoSide Scrollers Podcast Live | Thursday January 22, 2026
40.5K10 -
15:00
MetatronHistory
5 days agoWhy did samurai wear masks?
1.28K2 -
LIVE
Lofi Girl
3 years agolofi hip hop radio 📚 - beats to relax/study to
1,003 watching -
1:02:02
Sam Tripoli
4 days ago $0.91 earnedCash Daddies #151: Live Tuesday @ 10am pst
6.52K4 -
18:15
GritsGG
13 hours agoDifficult Warzone Victory Made Easy W/ Good Positioning! (#1 Winning POV)
17.1K1 -
48:45
MetatronGaming
3 days agoThe Secret of WeepStone is INCREDIBLE!
28.6K4 -
1:26:15
Sam Tripoli
2 days ago $16.14 earnedDoom Scrollin: Tom Brady, MLK, Nephilim Giants, Trans Indigenous, Greenland Aliens (1/20/26)
127K40 -
3:17:00
FreshandFit
13 hours agoThe Full Truth Exposed Club Hate Song! Who’s The Real Top G!
188K39 -
2:45:59
TimcastIRL
8 hours agoARRESTS ARE HAPPENING | Timcast IRL
289K87